«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են՝ որոշում է կայացվել, որ Նարեկ Պետրոսյանը կշարունակի համագործակցությունը ակումբի հետ:
«Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Նարեկ Պետրոսյանը խզել են աշխատանքային պայմանագիրը, սակայն համագործակցությունը շարունակելու որոշում է կայացվել։ Այսպիսով Նարեկ Պետրոսյանը կշարունակի իր ելույթներն «Ուրարտուում»։
Հավելենք, որ Նարեկ Պետրոսյանը «Ուրարտուի» սան է: Թիմի հետ 2015/16 մրցաշրջանում դարձել է Հայաստանի գավաթակիր: «Ուրարտուի» կազմում նա բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 93 հանդիպման»,- ասվում է հաղորդագրության մեջ: