ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՔՐԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ
Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել յուրացնելու կամ վատնելու հատկանիշներով։ 2020-ի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ քրեական գործը՝ հարկերից խուսափելուն և ապօրինի հարստացման վերաբերյալ։
ԱԱԾ-Ն ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԻ»
Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողի՝ օրենքով գողի: Նա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում լինելով կալանքի տակ՝ Արթիկի կալանավորի օժանդակությամբ ձեռք է բերել, պահել և փոխադրել է թմրամիջոցներ:
«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «Զապ Լենինականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողը» կալանավորվել է: Նա փետրվարից ղեկավարել է խմբավորում: Գառնիում փողի վեճն ապօրինի ազդեցությամբ լուծելու համար ինքնությունը չպարզված անձին հանձնարարել է փակել թեման:
«ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-Ի ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
«Նուբարաշենի» մեկուսարանի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու կասկածանքով: Կալանավորված Վահագն Աբգարյանի՝ վնասվածք ստանալու դեպքը թաքցնելու նպատակով Մկրտչյանն, ըստ Հատուկ քննչականի, դրդել է կազմել զեկուցագիր, ըստ որի, իբր, Վահագն Աբգարյանը սայթաքել և վայր է ընկել:
ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ
Ըստ քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան Կասկադում ֆուտբոլիստ եղբայրներ Էդգար և Գոռ Մալաքյանները ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալվել են: Պաշտոնական տվյալով` տուժող է 4 ոստիկան:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՊԵԿ ԵՐԵՔ ՊԱՇՏՈՆՅԱ
Ձերբակալվել է պետեկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա: Պարզվել է՝ Բագրատաշենի մաքսակետի բաժանմունքի պետը, տեսուչն ու կշեռքավարը չեն կատարել ծառայողական պարտականությունները. առանց հայտարարագրի մաքսակետով անցել է յուղ տեղափոխող բեռնատար: Պետբյուջե չի վճարել մոտ 45 միլիոն դրամ: