Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին:
Քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական գործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր:
Մարտական դիրքերում Փաշինյանն ու Հարությունյանը ծանոթացել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։
Երեկ Արցախը նոր հերոսներ ունեցավ: Հետմահու Արցախի հերոսի բարձրագույն կոչում է շնորհվել Արցախի Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և 2016-ի ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին:
Արցախից՝ Նարեկ Սահակյանի ռեպորտաժը: