Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնապես հայտարարել է խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը: Դրանք տեղի կունենան հոկտեմբերի 31-ին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ երկրում ընտրություններն անցկացվում են հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Քարոզարշավի մեկնարկի և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ:
Ավելի վաղ երկրի խորհրդարանը փոփոխություններ էր կատարել Սահմանադրության մեջ, համաձայն որի՝ 150 պատգամավորից 120-ը կընտրվեն խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով, իսկ 30-ը՝ մեծամասնական:
Փոփոխությունների ընդունումից առաջ խորհրդարանում ընտրությունը կատարվում էր խառը համակարգով. 77 պատգամավոր՝ ըստ համամասնական ցուցակների, 73՝ ըստ մեծամասնականի: