Փարիզի ոստիկանությունը կանգնեցրել է հարբած վիճակում սկուտեր վարող ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին և խնդրել է թեստ հանձնել: Ոստիկանությունն արձանագրություն է կազմել, քանի որ արյան մեջ ալկոհոլը գերազանցել է թույլատրելի մակարդակը՝ հայտնում է Le Point ամսագիրը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Դեպարդյեն խոստովանել է, որ նախքան սկուտեր վարելը խմել է մի քանի բաժակ գարեջուր:
Ոստիկաններն առգրավել են դերասանի սկուտերը: Ընկերները Դեպարդիեին դուրս են բերել կոմիսարիատից: Այնտեղ էլ դերասանը հայտարարել է, որ այլևս չի ցանկանում լինել ֆրանսիացի և նախընտրում է Ռուսաստանն ու Վլադիմիր Պուտինին:
Դեպարդյեն առաջին անգամը չէր, որ ղեկին է նստում հարբած վիճակում: 2013 թվականին Ֆրանսիայի դատարանը դերասանին դատապարտեց չորս հազար եվրո տուգանքի և վեց ամսով զրկեց մեքենա վարելու իրավունքից: