Վանաձորում չորս տարիքային խմբով տեղի է ունեցել Հայաստանի կրոսավազքի 7-րդ առաջնությունը։ Մասնակցել է Արտաշատի, Կապանի, Արցախի, Երևանի, Վանաձորի, Գյումրու 95 վազորդ: Այս մասին հայտնում են ՀԱՕԿ մամուլի ծառայությունից:
Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն են արժանացել գյումրեցի Վանյա Սարգսյանը (3000 մ) և արցախցի Անգելինա Ավագյանը (2000 մ)։
Գերազանց են հանդես եկել Արցախի պատվիրակները, որոնք նվաճեցին խաղարկված 28 պարգևներից 13-ը (չորսական առաջին, երկրորդ և հինգ երրորդ մրցանակ)։