Այսօր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամ Վիկտոր Ենգիբարյանը և պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մասնակցել են քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստի աշխատանքներին:
Քննարկվել են երկու զեկույցների նախագծեր` «ՆԱՏՕ-ԵՄ գործընկերությունը փոփոխվող գլոբալ համատեքստում» և «Ծոցի անվտանգությունը և քաղաքական դինամիկան»:
Զեկույցներից հետո անդամ-երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց հարցերն են ուղղել զեկուցողներին: