Մոսկվայում նշանակված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգել է մեկ տարով: Այս մասին հայտնել է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիայի փոխնախագահ Սերգեյ Սիրցովը:
Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիան եվրոպական կառույցին նամակ է ուղարկել՝ առաջարկելով կորոնավիրուսի հետևանքով առաջացած անհարմարություններից խուսափելու համար հետաձգել մրցաշարը: Այն պետք է կայանար հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը:
Մինչև այդ ծանրորդներն իրենց ուժերն են չափել առաջին հեռավար մրցումներում, որը նվիրված էր Ուզբեկստանի անկախությանը: