Լիբանանի նախագահ Միշել Աունը կոչ է արել փոխել երկրում քաղաքական համակարգը, հրաժարվել իշխանության ձևավորման դավանանքային սկզբունքից, ինչն ըստ նրա՝ կօգնի վերջ դնել քաղաքացիական պատերազմին և Լիբանանը վերածել աշխարհիկ պետության՝ գրում է RIA Novosti-ն:
Նախագահն այս հայտարարությունն արել է Մեծ Լիբանանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ՝ երկրում շարունակվող ճգնաժամերի և Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ֆոնին, ինչի հետևանքով ավերվեց Լիբանանի մայրաքաղաքի կեսը, և զոհվեց 190 մարդ:
Աունը նշել է, որ դավանանքային սկզբունքով իշխանությունը բաժանելու պատճառով Լիբանանը վերածվել է ոչ թե մեկ, այլ մի քանի հանրապետության:
Լիբանանի սահմանադրության համաձայն՝ երկրի իշխանությունը բաժանված է որոշակի դավանանքների միջև, և միայն նրանց ներկայացուցիչներն իրավունք ունեն ղեկավարել դրանք: