Այսօր՝ օգոստոսի 31-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում: Մի շարք խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում:
Մասնավորապես՝ թերի են լրացված եղել ջերմաչափման գրանցամատյանները, բացակայել են ախտահանիչները, սպասարկումն աշխատակիցների կողմից իրականացվել է առանց դիմակների:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն: