Թուրքական Avrasya սոցիոլոգիական կազմակերպություն իրականացրած վերջին հարցման արդյունքներով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշն այս պահին 37.2% է: Հարցվածների զգալի մասն ասել է, որ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեպքում նրան քվե չեն տալու: Էրդողանին դեմ արտահայտվածները կազմել են հարցվածների 42.2%-ը:
Քաղաքական կուսակցությունների շրջանում դեռևս շարունակում է առաջատարը մնալ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ)՝ 36.9%: Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) վարկանիշը կազմել է 28.1%, իսկ դրա խորհրդարանական դաշնակից «Լավ» կուսակցությանը՝ 11.4%:
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանն (HDP-ԺԴԿ) ընտրելու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 10.6%-ը: