Երևանի տարբեր հատվածներում տեղադրված կլինեն առանձնացված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի, ապակու համար, որտեղ բնակիչները կլցնեն արդեն տանը տեսակավորած թափոնները: Սկզբից՝ 100 բակում, այնուհետև՝ ավելի շատ` տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նաև զգուշացնելով, որ լուսանկարներում երեւացող աղբամանները պայմանական են, մեր պատվիրածները ավելի լավ տեսք ունեն: Իսկ դրանց վրա գրությունները կլինեն հայերեն։