Ոստիկանության Գուգարքի ծառայողները օգոստոսի 30-ին, ժամը 23.30-ին, բնապահպանական ոլորտի իրավախախտումները կանխելու նպատակով ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Մեքենայում գտնվող տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իր ծանոթինն է, իսկ ինքը փորձում է նորոգել նրա մեքենան:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանության Գուգարքի բաժին ներկայացած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Վահագնաձոր գյուղի հարակից անտառում բենզասղոցի գործադրմամբ հատել է հաճարենու ճյուղեր: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: