Բարեկարգ ճանապարհների համար միայն որակյալ ասֆալտապատումը քիչ է: Անհրաժեշտ է հսկողություն, որ ասֆալտը փչացնող գործոններից մեկը՝ գերբեռնված մեքենաները, մայրուղի դուրս չգան:
Հայաստանում սկսել են բեռնատարների կշռում իրականացնել: Եթե բեռը գերազանցում է թույլատրելի նորման, վարորդը տուգանվում է:
Ստուգումների արդյունավետության համար դրանք անակնկալ են, խոշորացույցի տակ են ոչ միայն տեղական, այլև սահմանը հատող արտասահմանյան համարանիշներով ծանրաքարշները: