ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ աշխատանքային և հանգստյան օրերին շարունակում է վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի և հանրապետության բոլոր մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմական, մշակութային, բնական, գիտական և այլ գրավչության օբյեկտներում, բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստյան ճամբարներում և ճամբարային բնակատեղիներում (համալիրներում)։
Օգոստոսի 31-ին դիտարկված Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի կանաչ տարածքներում խախտումներ չեն արձանագրվել։
Տեսչական մարմնի մասնագետների ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքների և տեղում տրված պարտադիր կատարման ցուցումների արդյունքում խախտումների ու թերությունների թվաքանակը նվազել է։