Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ բաժնի մասնագետների կողմից 2020 թ. օգոստոսի 31-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 2 գնաճ և 6 գնանկում:
Մասնավորապես, միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ՝ 25 դրամ (12.5%), շաքարավազ 1 կգ՝ 18 դրամ (6.2%) ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է լոլիկ 1 կգ՝ 25 դրամ (11.1%), կիտրոն 1 հատ՝ 25 դրամ (10 %), սեղմված գազ 1 խմ՝ 10 դրամ (4.2%), ոսպ 1 կգ՝ 15 դրամ (2.7%), բրինձ 1 կգ՝ 4 դրամ (0.9%) և թեյ «Ահմադ» 1 կգ՝ 2 դրամ (0.3%) ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություն արձանագրած ապրանքային շուկաներից գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտ առկա է «Սեղմված գազ» ապրանքային շուկայում, որի գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն: