Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 30-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջև կապերի զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը նշել է, որ օրենսդրական դաշտի կատարելագործումը շարունակական գործընթաց է, և այդ ուղղությամբ պետք է անընդհատ նոր ջանքեր գործադրել:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Աժ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, անդրադարձ է եղել նաև ոլորտային մի շարք խնդիրների: