Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում, որում հայտնել է, որ այսօր՝ Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, պետական բարձր պարգևներ է հանձնել մի խումբ երախտավորների:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
մայրաքաղաքի մշտական ու կանոնավոր ջրամատակարարման խնդիրը տասնամյակներ ի վեր անլուծելի էր թվում: Դիտավորությամբ թե այլ պատճառով խորհրդային տարիներին հարցին հիմնավոր լուծում տալու համար ոչ մի էական քայլ չի ձեռնարկվել:
2008 թ. ԱՀ կառավարությունը սկսեց այս ուղղությամբ հետևողական աշխատանքներ իրականացնել, որոնք հաջողությամբ ավարտեցինք 2012 թ.: Այդ մեծ գործում ունեցած նշանակալի ավանդի համար այսօր, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ, պետական բարձր պարգևներ եմ հանձնել մի խումբ երախտավորների»,- գրել է Արայիկ Հարությունյանը: