Անկախ պետությունների համագործակցության առաջին խաղերը, որ նախատեսված էր անցկացնել ընթացիկ մրցաշրջանում, տեղի չեն ունենա։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից:
Պատճառը կորոնավիրուսն է։ Տարեսկզբին կազմած օրացուցային պլանի համաձայն՝ միջոցառումը պետք է տեղի ունենար Կազանում օգոստոսի 20-27-ը։ Այնուհետև այն հետաձգվեց մինչև սեպտեմբեր:
Սպասվում էր 11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկի մասնակցություն։ 21 մարզաձևում պետք է խաղարկվեր 280 մեդալների հավաքածու։
Խաղերի անցկացման գաղափարը պատկանում է ՌԴ-ին։ Առաջարկն արվել է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների նիստում։