«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է:
Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից՝ խոստանալով մանրամասները հրապարակել ավելի ուշ:
Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին լրացուցիչ կտեղեկացնի հանրությանը: