Առողջապահական համակարգում բարեփոխումների արդյունքում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։
Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդյունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը։
Առողջապահական համակարգում կատարված և կատարվող բարեփոխումները լինելու են շարունակական՝ ի նպաստ հանրային առողջության։