Թուրքիան հուլիսին Գերմանիայի զինված ուժերի օդանավին արգելել է իր օդային տարածով ժամանել Հայաստան և տեղափոխել Աֆղանստանում խաղաղարար առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին, ինչի հետևանքով Գերմանիան ստիպված է եղել օդանավը Հայաստան ուղարկել ավելի երկար ճանապարհով:
Դա արել է դիսպետչերն ու որևէ պատճառ չի նշել: Խնդիրը չի լուծել նաև Թուրքիայի կառավարությունը: Միջադեպին անդրադարձել է գերմանական Spiegel-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար սովորական երևույթ է իրար տարածքով թռչելու թույլտվությունը, հետևաբար դա թուրքական սադրանք է համարվում:
Հեղինակավոր պարբերականը Թուրքիայի վարքը նմանեցնում է Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը: