Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանն անդրադարձել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:
«Ամոթ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման նկատմամբ, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,- գրել է Բուայեն: