ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդը:
«Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ»,- գրել է վարչապետը:
«Այս պահին ուղիղ եթեր եմ մտել, որովհետև ես այս տեսարանի վայելումը չէի կարող ձեզ հետ չկիսել: Ես հիմա գտնվում եմ Աշոտ Երկաթի բերդում, որը գտնվում է Իջևանից 7 կմ հեռավորության վրա»,- հայտնել է վարչապետը:
Նրա խոսքով՝ որոշ շինությունների ավերակներ պահպանվել են, բայց, ընդհանուր առմամբ, ավերակ վիճակում է բերդը:
«Նրանք, ովքեր չեն եղել, խորհուրդ կտայի անպայման այցելել այստեղ: Սա մեր հայրենիքն է: Հուսով եմ՝ տեսարանը ձեզ դուր կգա: Իսկական վայելք: Ովքեր չեն եղել, խորհուրդ եմ տալիս այցելել»,- ասաց վարչապետը՝ հորդորելով կարդալ Աշոտ Երկաթի, Մանթաշաբերդի, Բագրատունիների պատմությունը, հայոց պատմության մասին:
«Մենք պետք է իմանանք մեր պատմությունը և ճանաչենք ու զարգացնենք մեր հայրենիքը»,- խոսքը եզրափակեց վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը կլինի արձակուրդում: