Ֆրանսիացի զինվորականին կասկածվում են Հայրենիքի դավաճանության և լրտեսության մեջ, հաղորդում է «Եվրոպա -1» ռադիոկայանը: Ըստ ռադիոկայանի, փոխգնդապետը խիստ գաղտնի փաստաթղթեր է տրամադրել Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Իրավիճակն էլ ավելի է բարդացնում այն փաստը, որ բարձրաստիճան զինվորականը ծառայում է ՆԱՏՕ-ի կազմում, իտալական ռազմաբազայում:
Այժմ փոխգնդապետը Փարիզում է, անազատության մեջ։ Զինվորականը նախատեսում էր արձակուրդից հետո Փարիզից վերադառնալ Իտալիա, սակայն ներքին անվտանգության ծառայությանը նրան կալանավորել է: Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին ուղիղ եթերում հաստատել է, որ ավագ սպան անցնում է գաղտնի տեղեկատվություն հաղորդելու կամ անվտանգության կանոնները խախտելու գործով: