Կիրակի՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ:
Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետները, տաքսի ավտոմեքենաներով, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգերում խախտումներ չեն արձանագրվել: Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ:
Տեսչական մարմնի մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքները կշարունակվեն հանրապետության ամբողջ տարածքում: