Այսօր Ստեփանակերտում Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստորագրել է Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև համագործակցության հուշագիրը: Արցախյան կողմից հուշագիրը ստորագրել է Արցախի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը:
Հուշագիրը համատեղ աշխատանքի լայն ու բազմակողմանի գործակցություն է ենթադրում՝ փորձի փոխանակումից մինչև ուսումնամարզական հավաքներ, փոխայցեր, շախմատի մասսայականացմանը նպաստելու միջոցառումներ, տեղեկատվական հարթակներում աջակցություն և այլն:
«Երևանում և Արցախում շախմատը նոր տարածվածության, որակի ու սերնդափոխության հասցնելու գործում մենք միակամ ենք»,-իր խոսքում նշել է Մխիթար Հայրապետյանը:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի հռչակման օրը, Երևանի և Արցախի ֆեդերացիաների միջև տեղի կունենա հատուկ մրցաշար: Յուրաքաչյուր թիմում հանդես կգան 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ:
Մրցաշարի ընթացքում կխաղա նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: