Ջոն Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվը գերազանցել է 25 միլիոնը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այսպիսով, օգոստոսի 30-ի ժ․11։30-ի տվյալներով, աշխարհում գրանցված է 25009,250 COVID-19 հիվանդություն: վարակի պատճառով մահացել է 842 702 մարդ։ Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ապաքինվել է 16 411 400 բնակիչ:
Կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում ՝ 5 961 582 դեպք, երկրորդ տեղում Բրազիլիան է ՝ 3 846 153 դեպք, երրորդում ՝ Հնդկաստանը ՝ 3 542 733 հիվանդ։
Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին Ուհան քաղաքում հայտարարեցին թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջացնում է կորոնավիրուսի նոր տեսակը՝ SARS-CoV-2: Ավելի ուշ ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակ: