ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում` այն ներկայացնելով որպես օրվա խորհրդի ընդհանրացում:
«2014թ.-ի մայիսն էր, այցելել էի 116 մարտական դիրք, որտեղ 20 տարի առաջ ավարտել էի ռազմաճակատում անցած ուղիս: Երկար խոսեցի երիտասարդ սպայի հետ. քննարկեցինք տիրող վիճակը, խնդիրները:
Կյանքով լի զինվորականի խոսքում, բացի վստահությունից, մեծ խիզախություն ու համարձակություն կար, որն անկեղծորեն ոգևորեց ինձ: Միասին մեկ գիշեր հերթապահեցինք:
Այդ երիտասարդը կապիտան Արմենակ Ուրֆանյանն էր… Լույս իջնի հոգուդ, Արցախի՛ հերոս»,- գրել է ԱՀ նախագահը: