ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները, հանգստյան օրերին ստուգումներ են իրականացրել Գավառ, Սևան, Աբովյան, Աղվերան և Ծաղկաձոր քաղաքների հյուրանոցներում, հանգստյան տներում, մանրամեծածախ առևտրի կետրոններում, դեղատներում և գեղեցկության սրահներում։
Հայտնաբերվել են խախտումներ, արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:
Նախորդ օրերի մշտադիտարկման արդյունքում արձանագրված խախտումների հիմքով կասեցումներ են կատարվել թե՝ Երևանում, թե՝ մարզերում։
ԱԱՏՄ անակնկալ ստուգայցերն ամենօրյա բնույթ են կրում: