Ընդդիմադիրների բազմահազարանոց շարասյունը Մինսկի Անկախության պողոտայով շարժվում է դեպի քաղաքի կենտրոն՝ պահանջելով հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Անվտանգության ուժերը նախապես արգելափակել են քաղաքի կենտրոնական հրապարակի մուտքերը և հատուկ տեխնիկա հասցրել Կառավարության շենքի մոտ:
Ցուցարարները հիմնականում իրենց հանգիստ են պահում, բայց ականատեսների պնդմամբ, փոքր բախումների անվտանգության ուժերի հետ, այնուամենայնիվ տեղի են ունենում։ ՊԱԿ-ի շենքի մոտ ցուցարարները չէին թողնում ոստիկաններին բերման ենթարկել իրենց համախոհներին, հաղորդում է գործակալությունը։