Ֆրանսիայում կորոնավիրուսի վարակման տեմպի արագացումը երկրի իշխանություններին ստիպել է խստացնել հակահամաճարակային սահմանափակումները: Դիմակ դնելու պարտադիր պահանջը բողոքի ալիք է բարձրացրել ամբողջ երկրում՝ գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Հարյուրավոր քաղաքացիներ հեղեղել են Փարիզի կենտրոնական փողոցները՝ բողոքելով պարտադիր դիմակ դնելու՝ Ֆրանսիայի վարչապետի որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում վերջին մեկ օրում արձանագրվել է վարակի 7379 նոր դեպք: Սա նոր ռեկորդ է մարտի 31-ից ի վեր, երբ գրանցվել էր 7500 դեպք:
Ցույցի ժամանակ դիմակ չդնելու համար ոստիկանները տուգանել են 73 քաղաքացու: