Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի վարակի օրական դեպքերի նոր ռեկորդ՝ գրում է Al Jazeera-ն:
Վերջին 24 ժամում եվրոպական այս երկրում գրանցվել է 7379 վարակված, մինչդեռ նախօրեին կար վարակման 6111 դեպք:
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի սկզբից արձանագրվել է 267077 դեպք:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ երկրի կառավարությունն անում է ամեն հնարավորը՝ համընդհանուր կարանտինային ռեժիմից խուսափելու համար: