Այսօր խախտումներ են արձանագրվել թե Երևանում, թե մարզերում գործող սննդի շղթայի կազմակերպություններում: Արձանագրվել են ախտահանիչ համապատասխան միջոցների բացակայություն կամ անհամապատասխանություն նորմերին, դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքեր, ջերմաչափման և գրանցամատյանի վարման շեղումներ, փակվող աղբամանի բացակայություն:
Կարգազանց տնտեսավարողների նկատմամբ կկայացվեն 24-ժամյա կասեցման որոշումներ:
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված ՀՀ սննդամթերքի տեսչական մարմնի հետևողական վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: