Պաշտոնական Մոսկվան Բելառուսի նախագահի ընտրություններն օրինական է ճանաչել, իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ ընտրություններում հաղթող՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք ելնում ենք այն բանից, որ ընտրությունները կայացել են: Ես դա միանգամից եմ արել: Մենք ընտրությունները լեգիտիմ ենք ճանաչել: Եվ, ինչպես գիտեք, Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել եմ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ»,- հայտնել է Կրեմլի ղեկավարը:
Պուտինը նշել է, որ Բելառուսի ընտրությունների վերահսկման գործընթացին մասնակցելու նպատակով երկրի իշխանությունները հրավիրել էին ԵԱՀԿ դիտորդական խմբին, սակայն նրանք չեն ժամանել: Կրեմլի ղեկավարի կարծիքով՝ այդ ընտրությունների արդյունքների վերաբերյալ նրանց դիրքորոշումն արդեն պատրաստ է եղել: