Չինաստանում Sinovac Biotech ընկերության CoronaVac կորոնավիրուսի թեկնածու պատվաստանյութը հաստատվել է երկրում արտակարգ օգտագործման համար՝ Չինաստանում կպատվաստվեն բարձր ռիսկային խմբում գտնվող բուժաշխատողները՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի յոթ պատվաստանյութ գտնվում է փորձարկման վերջնական փուլում, որոնցից 4-ը Չինաստանում են: Սակայն ոչ մի պատվաստանյութի անվտանգությունն ու արդյունավետությունը դեռևս չեն հաստատվել: Դա զանգվածային արտադրության ամենակարևոր պահանջն է: