Կենտրոնական բանկը ներկայացրել է օգոստոսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքները.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,689,487 ԱՄՆ դոլար 484.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 72,756,533 ԱՄՆ դոլար 487.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 20,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487,63 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 17,952,027 եվրո 573,58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 27,108,241 եվրո 580,10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,676,348,095 ՌԴ ռուբլի 6.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 2,301,186,463 ՌԴ ռուբլի 6.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Օգոստոսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 88 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար: