43 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան, «Սև հովազը» ֆիլմի գլխավոր դերակատար Չեդվիկ Բոուզմանը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը` վկայակոոչելով դերասանի ընտանիքի անդամների տարածած հայտարարությունը:
«Նա իսկական մարտիկ էր: Չեդվիկը պայքարեց այս ամենի դեմ` միաժամանակ մեզ նվիրելով բազմաթիվ հիասքանչ ֆիլմեր»,- ասվում է հայտարարությունում:
Դերասանի մահվան մատճառ է հանդիսացել հաստ աղիքի քաղցկեղը, որը նրա մոտ հայտնավերվել էր 2016 թվականին: Նա մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը` հարազատների շրջապատում: