ՄԱԿ-ը Հունաստանին ու Թուրքիային կոչ է արել երկխոսել Միջերկրական ծովի արևելյան վիճահարույց ջրերում երկկողմ լարվածությունը հարթելու համար՝ գրում է Anadolu գործակալությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անհանգստություն է հայտնել երկու երկրների միջև լարվածության կապակցությամբ:
Միաժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանության է արժանացրել տարածաշրջանում լարվածության նվազեցմանը միտված դիվանագիտական ջանքերը: