Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Վարչապետն այցելել է նաև Անգեղակոթ համայնք, հանդիպել բնակիչների հետ ու ծանոթացել համայնքի խնդիրներին:
Փաշինյանն ընդգծել է, որ տեղյակ է՝ բնակիչները մտահոգ են, որ կա 6 կմ ճանապարհ, որն անցնում են 40 րոպեում: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ ճանապարհը կվերանորոգվի և, ծանոթանալով խնդրին, որ բնակիչները իրականում ոչ թե 6, այլ 14 կմ-ի խնդիր են բարձրացնում՝ հայտնել է, որ ծրագիրը կարվի երկու փուլով:
«Հանրապետությունում այնպիսի ճանապարհ չպետք է լինի, որ չսարքվի, այլ հարց է, թե ի՛նչ ժամանակացույցով»,-ընդգծել է վարչապետը: