Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Առաջին կանգառը Ծղուկ համայնքում էր:
Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ապրիլին էր խոստացել հանդիպել, բայց կորոնավիրուսը խանգարեց: Քանի որ հիմա նման հանդիպումներն արդեն թույլատրվում են, այսօր հանդիպումը տեղի ունեցավ:
Ծղուկցիները նշեցին՝ խնդիրը միշտ նույնն է` հողը, 2000-ականներից գյուղն ունի հողի խնդիր: Համայնքի հողերի մի մասը հանձնված է վարձակալության, և գյուղացիներն ունեն անասունների արոտավայրի խնդիր, քանի որ գյուղին որպես արոտավայր հանձնված տարածքները համայնքից շատ հեռու են:
Գյուղացիներից մեկը նշեց, որ խնդրի պատճառով համայնքի վարելահողերը վերցրել ու սարքել են արոտ: Համայնքում 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա: