Հունաստանի հետ լարվածության ֆոնին՝ Թուրքիան հայտարարել է օգոստոսի 29-ից սեպտեմբերի 11-ը Միջերկրական ծովի արևելքում նոր հրետանային ուսումնավարժանքներ անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Թուրքիան նախապես տեղեկացրել է ուսումնավարժանքներ անցկացնելու մասին: Օտարերկրյա նավերի նավապետներին խորհուրդ է տրվել խուսափել մանևրումների շրջան մուտք գործելուց:
Հունաստանի ու Թուրքիայի միջև տարաձայնություններն առաջացել էին տարածքային վիճահարույց ջրերում էներգակիրների հորատում իրականացնելու Անկարայի միակողմանի որոշման պատճառով: