Թուրքիայում շարունակվում է ահաբեկչական խմբավորում համարվող «գյուլենական համայնքի» («Ֆեթհուլլահական կազմակերպություն» - FETÖ) ենթադրյալ անդամների կամ աջակիցների «որսը»` գրում է Ermenihaber-ը:
Նախօրեին Բալըքեսիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից նրանց դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 10 զինվորականի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։
Ըստ դատախազության՝ այդ զինվորականներն ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատներով (տաքսոֆոն) կապ են հաստատել գյուլենական հոգևոր քարոզիչների հետ։
Նշվում է, որ կասկածյալների հայտնաբերման ու ձերբակալման նպատակով ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանումները համաժամանակյա գործողություններ են սկսել Թուրքիայի 10 նահանգում:
Բերման ենթարկված 10 սպաներից 2-ը պաշտոնաթող են: