Հազարավոր գերմանացիներ դուրս են եկել Բեռլինի փողոցներ՝ բողոքելով Գերմանիայում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի երկրի կառավարության քաղաքականության դեմ՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Անվտանգության ապահովման համար Բեռլինում կենտրոնացվել է անվտանգության մոտ 3 հազար աշխատակից: Կենտրոնական որոշ փողոցներ փակվել են:
Տեղական լրատվամիջոցների տվյալների համաձայն՝ բողոքի ցույցերին մասնակցել է մոտ 30 հազար քաղաքացի: Զանգվածային ակցիան իրավապահները ժամեր անց ցրել են, քանի որ մասնակիցները չեն ենթարկվել հակահամաճարակային կանոններին, մասնավորապես՝ սոցիալական հեռավորություն չեն պահպանել ու դիմակ չեն կրել: