Եվրամիությունը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներ կիրառել պետության դեմ Միջերկրական ծովի արևելյան ջրերում էներգակիրների անօրինական հորատման համար՝ հայտնում է ТАСС գործակալությունը:
Այս մասին Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Բացի այդ, Եվրամիությունը լրացուցիչ միջոցներ է պատրաստում է Անկարայի նկատմամբ այն դեպքում, եթե թուրքական կողմից առաջընթաց չգրանցվի: Բորելն ընդգծել է, որ Եվրոպայում աճում է հիասթափությունը Թուրքիայի վարքագծից: