Օգոստոսի 29-ին՝ ժամը 11.00-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից Շիրակի մարզի 58 բնակիչ է բուժվում՝ տեղեկացնում են Շիրակի մարզից:
Մարտի 1-ից մինչև օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9631 նմուշառում, որից 8277-ը՝ Շիրակի մարզում: Օգոստոսի 29-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։
Այսօր տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 586 քաղաքացի, նրանցից 131-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչև օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 537 բնակիչ։
62 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 40 դեպք: