Առնվազն 160 մարդ է մահացել Աֆղանստանի հյուսիսային ավելի քան 30 նահանգները պատուհասած հեղեղումների հետևանքով՝ տեղեկացնում է Al Jazeera-ն:
Առատ տեղումները երկրում շարունակվում են ավելի քան մեկ շաբաթ: Ջրի մակարդակը բարձրացել է՝ հեղեղելով բազմաթիվ բնակավայրեր: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են տասնյակ անհետ կորածներին հայտնաբերելու համար: Ցեխի սողանքները սրբել-տարել են բազմաթիվ տներ ու ավտոմեքենաներ: