Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 2-6-ը կացնկացնի մարզահավաք՝ հանգրվանելով «Անի Գրանդ Հոթելում» և մարզվելով ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Սեպտեմբերի 6-ին թիմը կմեկնի Լյուքսեմբուրգ, որտեղ սեպտեմբերի 8-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում հերթական հանդիպումը Լյուքսեմբուրգի ընտրանու հետ: Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Սևակ Ասլանյան – «Փյունիկ»
Արմեն Ներսեսյան - ԲԿՄԱ
Վարդան Շահատունի - «Արարատ-Արմենիա»
Պաշտպաններ
Արթուր Դանիելյան – «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան – «Ուրարտու»
Հովհաննես Նազարյան – «Շիրակ»
Արսեն Սադոյան – «Շիրակ»
Յուրի Մաղաքյան – «Արարատ»
Հրաչյա Գեղամյան – «Շիրակ»
Կիսապաշտպաններ
Ռուդիկ Մկրտչյան – «Շիրակ»
Հովհաննես Հարությունյան – «Արարատ-Արմենիա»
Արմեն Նահապետյան – «Արարատ-Արմենիա»
Կարեն Մելքոնյան – «Ուրարտու»
Նարեկ Աղասարյան - ԲԿՄԱ
Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ
Նարեկ Գրիգորյան - ԲԿՄԱ
Ժիրայր Շաղոյան - ԲԿՄԱ
Պետրոս Աֆաջանյան - «Շիրակ»
Հարձակվողներ
Աբրահամ Պորտուգալյան – «Ուրարտու»
Արմեն Հովհաննիսյան - «Նիտրա» (Սլովակիա)