Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախի Հանրապետությունում ներկա է գտնվել «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու պարգևների հանձնման արարողությանը: Վարչապետը հանդես է եկել նաև ելույթով՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը ձայնակցում և ներդաշնակեցվում է երեկ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառման հետ:
«Համոզված եմ, որ այսօր մարտի գնացող ու սխրանքներ գործող մեր տղաները` զինվորները, սպաները, գեներալները, իրենց աչքի առաջ ունեն անցյալի հերոսներին: Սա մի ամբողջական գործ է, մի ամբողջական անելիք, և մենք այս գործը պիտի միասին անենք:
Այս գործից ամենևին էլ անմասն չեն մեր նահատակները, որովհետև այսօր այս միջոցառմամբ մենք ընդգծում ենք նրանց ներկայությունը` այստեղ, հիմա, մեր կողքին:
Արցախում ներկա եմ եղել պետական բարձրագույն պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը»,- նշել է վարչապետը: