Նիգերում առատ տեղումների հետևանքով առաջացել են համատարած հեղեղումներ: Բնական աղետի զոհ է դարձել 45 մարդ, ավելի քան 226 հազար բնակիչ տարհանվել է: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
Երկրի արևմտյան շրջաններում հորդառատ անձրևների պատճառով կտրուկ բարձրացել է Նիգեր գետի մակարդակը, որի հետևանքով գրանցվել են լուրջ ավերածություններ՝ փլուզվել են հողաշեն տներ, մզկիթներ ու այլ շինություններ, հեղեղվել են ցանքատարածություններ: Նիգերի վարչապետն այցելել է աղետի գոտի: